Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ժամը 08:00-ից աշխատում է արտակարգ ռեժիմով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ժամը 08:00-ից աշխատում է արտակարգ ռեժիմով

Ժամը 13:00-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:

 

Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավասու մյուս իրավասու մարմինների հետ տարվող աշխատանքի արդյունքում բողոքները ստացել են լուծում արագացված ընթացակարգով: Բանավոր բոլոր բողոքներով քաղաքացիներին տրամադրվել է նաև իրավական խորհրդատվություն:

 

Քրեակատարողական հիմնարկներում ընթացող քվեարկության ընթացքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմ  դեռ տեղեկություններ չեն ստացվել:

 

Պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է նաև ընտրությունները դիտարկելու մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

Ուսումնասիրվում են զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում առկա հրապարակումները ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ: Իրականացվում է նաև տեղական դիտորդական առաքելությունների հրապարակումների ուսումնասիրություն:

 

Հատուկ առանձնացվում են առերևույթ հանցանքի հատկանիշ պարունակող հրապարակումները՝ քրեական հետապնդման մարմիններին ուղարկելու նպատակով:

 

Աշխատանքային խմբեր են աշխատում նաև Շիրակի, Գեղարքունիքի, Լոռիի և Սյունիքի մարզերում: